Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Օլիգարխաթափո՞ւմ

Օլիգարխաթափո՞ւմ
12.10.2012 | 12:30

Ոնց երևում է` պառլամենտում ընթանում է նուրբ հեղաշրջում, հետաքրքիր տրանսֆորմացիա: Միտումն սկսվեց նախորդ պառլամենտում` Սամվել Ալեքսանյանով, ով Մալաթիա-Սեբաստիա թափուր մնացած ընտրատարածքի համար իր զարմիկին առաջ քաշեց` ի դեմս իրավաբան, «խելոք տղա» Կորյուն Նահապետյանի: «Գործընթացն» իր շարունակությունը գտավ Սյունիքի «ցար» ու «բոգի»` ոչ անհայտ Սուրիկ Խաչատրյանի կողմերում: Նա ինտելիգենտ դիմագծերով, յուր անգլախոս, ջահե՜լ, սիրո՜ւն ռեպետիտորին «բերման ենթարկեց» պառլամենտ: Հիմա արդեն հերթը թիվ մեկ ընտրատարածքինն է. այնտեղ ևս ՀՀԿ-ն տրանսֆորմացիա է իրականացնում` «Գայլերը` կուշտ, ոչխարները` ողջ» կոնֆիգուրացիայով` առաջադրելով քաղաքականության մեջ դեռ «չկեղտոտված», բայց «մույս» կողմից էլ Ռուբեն Հայրապետյանի «մոտիկ» մարդուն (Տարոն Մարգարյանն ու Ռուբեն Հայրապետյանը խի՜ստ հարազատ մարդիկ են):
Եվ վերջապես, թիվ 35 ընտրատարածք: Այնտեղ նույնպես կառաջադրվի «ջահե՜լ, սիրո՜ւն», ինտելեկտուալ թեկնածու` Արման Սահակյանը, ով «կփոխարինի» մինի օլիգարխ Սամվել Բալասանյանին:
Փաստորեն, ՀՀԿ-ն «հավատում ու փոխվում է»` դանդաղ, բայց համաչափ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ